Ընդամենը 5 րոպեանոց ֆիլմ, որը հասցնում է հուզել ունկնդրին

am en es ru
endamene-5-ropeanoc-filme--or-hascnoum-e-houzel-ounkendrin

ԵՊՀ ուսանող, բլոգեր Ռուբեն Եսայանը կարճամետրաժ ֆիլմ է պատրաստել՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին

«Սա իմ ամենամեծ աշխատանքներից մեկն է՝ նվիրված իմ ամենասիրելի գրողներից մեկին»,-գրում է հեղինակը։

Ընդամենը 5 րոպե տևողությամբ այս ֆիլմում հեղինակը` յուրօրինակ մատուցմամբ, ունկընդրին փոխանցում է իր սերը բանաստեղծի հանդեպ, կարճ րոպեների ընթացքում ցույց տալիս թումանյանական պոեզիայի խորությունը, մեծ պոետի մարդասեր կերպարը:

Ընդամենը՝ 5 րոպեանոց ֆիլմը հասցնում է անգամ հուզել ունկընդրին...

Դու մի՛ հավատա ժըպտուն աչքերին,
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ՝
Բուսած կորըստյան անդունդի ծերին,
Միամիտ մարդկանց քաշելու համար։

Ահա պոետն էլ, պատրանքով հարբած,
Գերվեց մի անգամ ժըպտուն աչքերի,
Ու որքան տանջվեց, տառապեց խաբված,
Ու որքան սըրտում գանգատներ ունի...

Դիտեք տեսանյութը.

Լրահոս

Նմանատիպ նորություններ