Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Ընթրիքը նախագահ Արմեն Սարգսյանի և նրա ընտանիքի հետ հզոր էր. Քիմ Քարդաշյանը նոր գրառում է արել

am
entriqe-naxagah-armen-sargsyani-e-nra-entaniqi-het-hzor-er-qim-qardasyane-nor-graroum-e-arel

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով WCIT-2019 ՏՏ համաժողովին մասնակցելու նպատակով այցելել էր Հայաստան, Instagram-ի իր էջում կիսվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած ընթրիքից մի լուսանկարով՝ անելով հետևյալ գրառումը.

«Ընթրիքը նախագահ Արմեն Սարգսյանի և նրա ընտանիքի հետ հզոր էր: Հայաստանում այնքան հիանալի բաներ են կատարվում»:

Այս հանդիպման մասին ավելի վաղ գրառում էր արվել սոցիալական ցանցերում ՀՀ նախագահի պաշտոնական էջերում: Մասնավորապես, Արմեն Սարգսյանի պաշտոնական Instagram-ի էջում արված գրառման մեջ ասվում էր. «Քիմը և Քորթնին պատմեցին, որ Հայաստան իրենց այցից շատ դրական լիցքեր են ստացել»:

Լրահոս

Նմանատիպ նորություններ