Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

ԵՊԲՀ-ն կհամագործակցի ամերիկյան առաջատար բժշկական կենտրոնի հետ

am
epbh-n-khamagorcakci-amerikyan-arajatar-bjskakan-kentroni-het

Երևանի պետական բժշկական համալսարանը, խիստ կարևորելով միջազգային համագործակցության անհրաժեշտությունը, ըստ արժանվույն գնահատելով դրա հեռագնա արդյունավետությունը, շարունակում է ուղղորդվել միջազգային չափորոշիչներով, որոնք առկա են հեղինակավոր բժշկական կրթօջախներում ու բարձրագույն ուսումնական հաստատություններում: 

Առաջնորդվելով դեպի միջազգայնացում սկզբունքով՝ ԵՊԲՀ-ն ձեռք է բերել բացառիկ համաձայնություն «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի հետ և առաջիկայում պատրաստվում է կնքել համագործակցության տարբեր համաձայնագրեր: Ամերիկյան առաջատար «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի հետ համագործակցության արդյունքում ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ուսման ընթացքում հնարավորություն կունենան կրթական ծրագրերի որոշ մասն անցնել «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնում: Համագործակցությունը փորձի փոխանակման շրջանակում ամերիկյան բժշկական կենտրոնի մասնագետներին հնարավորություն է ընձեռում պարբերաբար այցելել Հայաստան և ԵՊԲՀ-ում հանդես գալ դասախոսություններով:

Ինչպես տեղեկանում ենք բուհի լրատվության բաժնից,  բուհի ղեկավարությանը հաջողվել է նաև հստակ պայմանավորվածություններ ձեռք բերել կլինիկական օրդինատորների կեցության և այլ ծախսերի հետ կապված:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ