Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

ԵՊՀ-ում կբացվի պատմության մեջ առաջին թալիշագիտական գրադարանը

am en ru
eph-oum-kbacvi-patmoutyan-mej-arajin-talisagitakan-gradarane

Երևանի պետական ​​համալսարանում մոտ ժամանակներս կբացվի պատմության մեջ  առաջին թալիշագիտական գրադարանը: Այս մասին թալիշական OTV հեռուստատեսությանը  տված հարցազրույցում ասել է  թալիշ հասարակական-քաղաքական գործիչ Զահիրադդին Իբրահիմին:

Վերջինս նշել է, որ Ֆրանսիայում բնակվող հայտնի թալիշ մտավորական և գիտնական Ալի Ռաֆիգին իր ելույթում հայտարարել է, որ իր սեփական միջոցներով ձեռք կբերի թալիշների պատմությանը, մշակույթին և լեզվին վերաբերող գրքեր, որոնք կնվիրաբերվեն ԵՊՀ-ին, որպեսզի Հայաստանում բացվի առաջին թալիշագիտական գրադարանը:

Լրատվամիջոցը նշում է, որ Իբրահիմիի հայտարարությունը համացանցում մեծ արձագանքն է ստացել ինչպես թալիշների, այնպես էլ ադրբեջանցիների շրջանում:

 

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն այս կապակցությամբ իր ֆեսյբուքյան էջում գրել է.

«Հայ-թալիշական գիտակրթական համագործակցության շրջանակներում առաջիկա ամիսների ընթացքում ԵՊՀ Իրանագիտության ամբիոնը կունենա ամենահարուստ թալիշագիտական գրադարանը։ Մենք ունենալու ենք թալիշագիտության բնագավառում և թալիշերենով հրատարակված անխտիր բոլոր գրքերը, հոդվածները և այլ նյութեր»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ