Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

ԵՊՀ-ում նշել են Արաբերենի միջազգային օրը

am
eph-oum-nsel-en-arabereni-mijazgayin-ore

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Երկանյանների անվան լսարանում այսօր նշվել է Արաբերենի միջազգային օրը:

Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ լրատվական ծառայությունից, արաբագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, ՀՀ Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը, Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին, Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Բահա Ալ-Դասուկին, ներկայացուցիչներ Իրաքից, դասախոսներ և ուսանողներ:

Ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը շնորհավորեց ներկաներին օրվա կապակցությամբ.

«Արդեն հիսուն տարի է, որ մենք պաշտոնապես ուսումնասիրում ենք արաբերենը: Ուրախությամբ ուզում եմ փաստել, որ Արաբագիտության ամբիոնը տարածաշրջանի լեզվական և մշակութային կարևոր կենտրոններից է, որտեղ համախմբված են բարձրակարգ կադրեր, դասախոսներ: Արաբագիտության ամբիոնը լավագույն հարթակն է, որտեղ տեղի են ունենում լեզվական և միջմշակութային առողջ երկխոսություններ»:

Հայկ Քոչարյանը շնորհավորական խոսքում նշեց, որ ուրախ է այս օրն ավանդույթ դարձնելու համար:

Արաբագիտության բաժնի ուսանողները միջոցառման ընթացքում հադես եկան երաժշտական համարներով, ներկայացրին իրենց շարադրությունները արաբական որևէ ավանդույթի՝ միմյանց ողջունելու, սուրճ մատուցելու, հյուրընկալության, վրեժխնդրության մասին:

Հնչեցին արաբերենով ստեղծագործող հեղինակներ Ջուբրան Խալիլ Ջուբրանի և Նիզար Կարբանիի գործերը:

Ուսանողները պատրաստել էին շարադրության մրցույթի անցած տարվա հաղթողների՝ Արաբական Միացյալ Էմիրություններ ուղևորության մասին պատմող տեսահոլովակ:

Քուվեյթ՝ լեզվական վերապատրաստման մեկնած ուսանողները տեսահոլովակ էին պատրաստել արաբերենի մասին՝ ցուցադրելով իրենց ուսանողական առօրյան:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը ողջունեց հայ-արաբական հարաբերությունների ավանդույթները և ուսանողներին վկայականներ հանձնեց արաբերենը բարձր մակարդակով ներկայացնելու համար:

Նշենք, որ արաբերենը ՄԱԿ-ի պաշտոնական 6 լեզուներից մեկն է:

Միջոցառման ընթացքում արաբական երկրների դեսպաններն ամփոփեցին «Լավագույն շարադրություն» մրցույթի արդյունքները՝ հաղթողներ ճանաչելով Արաբագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Անահիտ Բազեյանին, մագիստրատուրայի ուսանողներ Արա Մաթևոսյանին և Աննա Սիմոնյանին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ