Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

ԵՊՀ ուսանողները կարող են կիսամյակի համար սահմանված ուսման վարձերը վճարել հավասարաչափ 4 ամիսների ընթացքում

am
eph-ousanoxnere-karox-en-kisamyaki-hamar-sahmanvac-ousman-varcere-vjarel-havasaracap-4-amisneri-entacqoum

Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները և ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 56-րդ կետի 10-րդ ենթակետով՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը ստորագրել է ուսման վարձավճարի ամսական վճարման կարգի մասին հրաման:

Ըստ հրամանի՝ ԵՊՀ բոլոր ուսանողներն իրավունք ունեն կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարը վճարելու ընթացիկ կիսամյակի 4 ամիսների ընթացքում (1-ին կիսամյակում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, 2-րդ կիսամյակում՝ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս)՝ յուրաքանչյուր ամիս վճարելով տվյալ կիսամյակի համար սահմանված վարձավճարի առնվազն 25 տոկոսը:

Նշենք, որ ուսանողները պետք է ընթացիկ ամսվա համար սահմանված ուսման վարձավճարի համապատասխան մասը վճարեն ԵՊՀ բանկային հաշվեհամարին մինչև տվյալ ամսվա 10-ը: Տվյալ ամսվա համար սահմանված չափով կամ նախատեսված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել ԵՊՀ-ից:

Լրահոս

Նմանատիպ նորություններ