Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Էքսկուրսիա մեկնող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ

am ru
eqskoursia-meknox-avtomeqenan-koxasrjvel-e-kan-toujacner

Հունիսի 7-ին ժամը 08:58-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

 Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի բնակիչ Ս. Մ.-ն իր վարած «ՄԵՐՍԵԴԵՍ ՍՊՐԻՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենայով դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հայտնում են Արտակարգ Իրավիճակների Պետական ծառայությունից:

 

Ահազանգով դեպքի վայր մեկնած Քաշաթաղի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները ՃՏՊ-ի հետևանքով տուժածներին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ, որտեղից էլ՝ Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Արևիկ մանկական հիվանդանոց» ՓԲԸ:

 

Ավտոմեքենայի մեջ գտնվել է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը. նրանք էքսկուրսիայի էին մեկնում Տաթևի վանք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ