Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Երբ արժեքավոր շինությունները կորցնում են դիմագիծը (լուսանկարներ)

erb-arjeqavor-sinoutyounnere-korcnoum-en-dimagice-lousankarner

Օրեցօր փոփոխվող Երևանում այսօր էլ դեռ շարունակում են մեծ թափով շինարարական աշխատանքներ իրականացնել: Ամեն օր մայրաքաղաքում նոր շենքեր են գոյանում, որոնք շատ հաճախ ոչ մի արժեք չեն ներկայացնում, փոխարենը քանդվում են պատմական ու մշակութային կարևոր արժեքներ ներկայացնող շենքեր, որոնք մեր պատմության մի մասն են:

Երբեմն այդ շենքերն այնքան անխնա են քանդվում՝ առանց շատ հանգամանքներ հաշվի առնելու, առանց հասկանալու, որ դա ևս մեկ քայլ է քաղաքի դիմագիծը ջնջելու հարցում, եթե իհարկե դեռ կարողացել ենք պահել այն: Երբեմն էլ շենքերն ամբողջությամբ քանդվում են և պահպանում են միայն ճակատային հատվածները՝ երևի որպես մխիթարանք այն մարդկանց համար, ովքեր դեմ են Երևանի արտաքին տեսքի աղավաղմանը: Բայց նայեք այդպիսի շենքերին, որոնց դիմային հատվածի վրա մի մեծ անհասկանալի ապակեպատ կառույցներ են սարքում, որոնք ոչ մի աղերս չունեն այդ ճակատային հատվածների հետ՝ ոչ՛ տեսքով, ոչ՛ էլ նշանակությամբ: Դրանք երբեմն այնքան տգեղ են լինում, որ երևի թե ավելի ճիշտ կլիներ ընդհանարապես չլինեին:

Երևանի արդեն քանդված շենքերից վերջինը Խորենացի 13-ում տեղակայված նախկին Լուսավորության նախարարության շենքն էր, որի դիմային հատվածը նույնպես պահվեց: Դրա վրա նախատեսվում է կառուցել նոր շենք և այն էլի, համաձայն նախագծի՝ լրիվ այլ որակի ու ոճի է լինելու:

Մենք, ի վերջո, ցավոք սրտի արդեն կորցրել ենք մեր վարդագույն Երևանի դիմագծի մի մեծ հատվածը, իսկ մնացածն էլ գոնե պահել է պետք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ