Սիլվա Կապուտիկյան - Դու հեռացար

Բայց ես գիտե'մ, ես գիտե'մ,
Ո'ւր էլ գնաս, ես քեզ հե՜տ եմ, ես կգամ.
Քո հոգու մեջ ես այնքա՜ն շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա...

Կարդալ Ամբողջը

Մամ ջան, երբ ազգս բանակ ունենա՝ բարձր կգոռաս. Դուշման Վարդան (փաստագրական ֆիլմ)

erb-azgs-banak-ounena--barcr-kgoras-dousman-vardan-pastagrakan-film

Հայոց բանակի կազմավորման հիմնասյուներից էր Վարդան Ստեփանյանը՝ Դուշման Վարդանը: Բանակի ստեղծման 27-ամյակի կապակցությամբ ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի թիմն այցելեց հերոսի տուն և փաստագրական տեսանյութ պատրաստեց:

Վարդանի մայրը՝ Զարիկ մայրիկը, մեզ ներկայացրեց որդու կյանքն ու սխրանքները, Արցախյան ազատամարտի մասին հուշերն ու Հայոց բանակի կազմավորման պատմությունները:

«Վարդանը մի առիթով ընկերներին ասում է՝ տղաներ, առաջինը պետք է մտնեմ Շուշի, Լաչինով տուն գամ: Տղաները ծիծաղում և ասում են՝ Շուշի ե՞ս երազում, տե՛ս, ինչ գեղեցիկ աղջիկներ են նայում, ուղեղի ցնցում ես ստացել, քեզ գժանոց պետք է ուղարկեք»,- պատմում է Զարիկ Մայրիկը:

1988-ին որպես արվեստի աշխատող թուրքերի կողքոց մուտք է գործում Արցախ և սկսում զինվորներ պատրաստել. «1988-ին Ռուսաստանից զենք էր մատակարարում: Առաջին «Ալազանը» ինքն է գործադրել Խաջալուի ուղղությամբ, Խոջալուի օդանավակայանը ջոկատով ինքն է ազատագրել: Նպատակը՝ Շուշին էր»:

Վարդանի երազանքն էր, որ Շուշին դառնար համայն հայության մայրաքաղաքը: Հայրենյաց մի բուռ հողը նրա համար թանկ էր անգամ մորից. «Անգամ քո մահը չի կարող ինձ ետ պահել այս պայքարից, մամա՛ ջան…»,- ասաց որդիս՝ ռազմի դաշտ մեկնելուց առաջ:

Շուշիի ազատագրման օրը, երբ մարտիկներն իրենց հաղթանակն էին տոնում, Վարդանը վերցնում է մի շիշ շամպայն, մտնում գերեզմանոցին, խոնարհվում ու կաթիլ-կաթիլ շամպայն է կաթեցնում շիրիմներին և գոչում. «Մե՛ր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք»:

Շուշիի ազատագրումից հետո «Ասկոլկայի» (Աշոտ Ղուլյանի) հետ Վարդանը սկսում է բանակի կազմավորումը: Հայոց բանակի հիմքերը դնում են նրանք: «Վերջին անգամ, երբ եկավ, ինձ ասաց՝ մամ ջան, ամենաթանկը Տիգրանն է՝ եղբայրս, իսկ Արցախն ավելի թանկ է: Արցախը կորցնելով՝ Հայաստանն էլ ենք կորցնելու: Վարդանը ինձ պատգամ թողեց՝ մայր, որ ազգս բանակ ունենա, բարձր կգոռաս: Բալե՛ս, ազգդ բանակ ունի, ազգդ ուժեղացել է, ապրիլյան մեր հերոսները հաղթեցին և ապացուցեցին, որ կանգուն են, և ձեր ազատագրած հողը մենք թշնամուն չենք տա»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ