Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ե՞րբ կշահագործվեն Գյումրու նոր երթուղային ցանցը և ‹‹խելացի›› կանգառները

erb-ksahagorcven-gyoumrou-nor-ertouxayin-cance-e-xelaci-kangarnere

Չնայած Գյումրին առաջիկայում զբոսաշրջային քաղաք դառնալու հավակնություններ ու հետաքրքրություններ ունի, այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ դեռևս  ենթակառուցվածքների առումով մի շարք խնդիրների լուծման մարտահրավերների առջև է կանգնած: Քաղաքում շարունակում է օրախնդիր լինել ճանապարհաշինությունը, չնայած, այս պահին կենտրոնում իրականացվում է ՎԶԵԲ-ի վարկային ծրագրով փողոցաշինական ծրագիրը, բայց կենտրոնից դուրս երկրորդական փողոցները դեռ սպասում են իրենց հերթին: Տրանսպորտային հանգույցը լուրջ խնդիրներ ունի, մինչև 2020թ-ը պատասխանատուները խոստանում են թարմացված երթուղիներով և նոր շարժակազմով կաշխատել: Սակայն մինչ 2020թ-ը քաղաքային երթուղին բազմաթիվ խնդիրներ ունի, որոնց էլ անդրադարձել է ՀԱՅ ՁԱՅՆ-ը:

Ծայրամասային թաղամասերում սպասարկող երթուղիներն աշխատում են մինչև 18:00-ն և բավական պասիվ հաճախականությամբ, մեքենաներն անսարք են ու կեղտոտ: Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը  ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ընդգծում է, որ այս պահին առկա խնդիրներին տեղյակ է. ‹‹Ամեն օր աշխատում ենք այդ ուղղությամբ, այս պահին կենտրոնական երթուղիները մինչև 22:00-ը, իսկ ծայրամասային թաղերում գոնե 20:00-20:30 են աշխատում: Հունիսի 1-ից սկսվելու են ամառային արձակուրդները, արդյունքում ուղևորահոսքը կկրճատվի: Հավելվածով աշխատող տաքսիները ևս խանգարում են››:

 

 

Գյումրիում այս պահին կենտրոնական հատվածում սմարթ կանգառների կահավորման գործընթացն է իրակացվում: ՀԱՅ ՁԱՅՆհարցի  պատասխանատու Արտյոմ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հնարավորություններով են օժտված նորօրյա կանգառները, պարոն Սարգսյանը մանրամասնում է. ‹‹Գաղափարը գյումրեցի գործարար Նորայր Դավթյանինն է, ով իր գործունեությունը ծավալում է Մոսկվայում: Վերջինս որոշել է վերադառնալ Գյումրի ու այստեղ ապրել: Սա իր համար բիզնես գաղափար է, գովազդային պաստառների վահանականեր են, իսկ քաղաքի համար ծառայելու են որպես կանգառներ: Կանգառներում տեղադրված են լինելու արևային էներգիա ստանալու պանելներ, որպեսզի կանգառի լուսավորությունը, գովազդային վահանակների լուսավորությունը այդտեղից ստանաք: Նաև տեղադրվելու է USB համակարգ, որով հնարավորություն կընձեռվի լիցքավորվել հեռախոսները, կլինի նաև  Wi-Fi››:

Մինչև սեպտեմբեր նախատեսված է կահավորել 35 կանգառ, ծրագրում ներառված է  100 կանգառ, դրանք կտեղադրվեն մինչև 2021թ-ը: ‹‹Խելացի›› կանգառներ ունենալու համար  քաղաքային բյուջեից ոչ մի դրամ չի ծախսվել, քանի որ այդ ամենն անում է գործարարը:

 

 

Ինչ վերաբերում է երթուղային նոր ցանցին, ապա այս պահին երթուղիների նպատակահարմարությունն են քննարկվում, մասնագետները փոփոխությունների փուլում են: ‹‹Չի կարող այնպես լինել, որ հնին նման չլինի, լրամշակվում է  այս պահին և հնի հիման վրա ստեղծվելու է նոր երթուղային ցանց: Մինչև հուլիսի վերջ պատրաստ կլինի երթուղային նոր ցանցը: Ֆինանսավորումը կլինի համայնքային բյուջեի հաշվին, բայց ասեմ, որ փոքր գումար է: Իրականում շատ թանկ աշխատանք է, Երևանի երթուղային ցանցի փոփոխությունը մոտ 1մլն դոլարի է հասնում, մեր մոտ չկան նման թվեր, այդ կազմակերպության պատասխանատուները երկուսն էլ գյումրեցի են, ոնց որ թե իրենք էլ են դա նվեր անում››,- մանրամասնում Արտյոմ Սարգսյանը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ