Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Երբ մենք մեր մեջ թշնամի ենք փնտրում

erb-menq-mer-mej-tsnami-enq-pntroum

Երկու օր է, ինչ բազմոցին նստած և աշխարհում ամեն ինչից տեղյակ մի սեգմենտ հաճույքով քննարկում է զինծառայող Արայիկ Ղազարյանի՝ իբր թե հակառակորդին ինքնակամ հանձնվելու մասին լուրերը, որոնց աղբյուրը ադրբեջանական համացանցային ռեսուրսներն են:

Որոշ լրատվամիջոցներ էլ այդ նույն կայքերից արտատպում են ինչ-որ լուսանկարներ, որոնցից մեկում մասնավորապես պատկերված է Արայիկին նման մի երիտասարդ՝ սպիտակ դրոշով հանձնվելու պահին: Համացանցում շրջանառվում են նաև թշնամու կողմից մոնտաժված այլ սահմռկեցուցիչ լուսանկարներ, որոնք դիտելու համար ամուր նյարդեր է պետք ունենալ: Հարց առաջանում. այդ երբվանի՞ց թշնամու կողմից տարածվող տեղեկատվությունը մեր հասարակության մի մասի համար դարձավ հավաստի:

Այդ երբվանի՞ց մեզանից ոմանց, որոնք արդեն քիչ թիվ չեն կազմում, ավելի արժանահավատ (իսկ միգուցե ավելի հարմար) է թվում այն, որ խեղճ տղային վնասվացքները հասցրել են իր ծառայակիցները, քան մեկ այլ՝ շատ ավելի պարզ ու տրամաբանական վարկածը, որ նրան խոշտանգել է թշնամին: Եվ վերջապես, կարո՞ք եք պատկերացնել, թե ինչ ապրումներ ունեն հիմա տղայի հարազատները: Մի՞թե չի կարելի համբերել, մինչ ավարտվի ծառայողական քննությունը, և պատկան մարմինները տան իրենց գնահատականը, առավել ևս, որ տղայի ծառայակիցները չեն հավատում նրա դավաճանությանը: Չեմ ցանկանում այժմ խորանալ միջադեպի մանրամասների մեջ, չնայած ունեմ իմ սեփական վարկածը: Նշեմ մեկ այլ բան, որն ակնհայտ է. հասարակության մեջ ատելության մթնոլորտի սերմանումը և խորացումը արդեն բերում է նրան, որ մեզ համար ավելի ատելի են դառնում մեր ազգի քաղաքական և ռազմական գործիչները, քան թշնամին: Կարծում եք, չափազանցնո՞ւմ եմ:

Վերհիշեք բոլոր նրանց անունները, ովքեր այսօր դարձել են ազգի թշնամի՝ անուն առ անուն, սկսած Մանվել Գրիգորյանից և չմոռանանք, որ այդ նույն մարդկանց թշնամին համարում է հանցագործ: Ի դեպ, որևէ մեկը տեղյա՞կ է, թե հատկապես ինչ մեղադրանք է գեներալին առաջադրված: Կարծես <<տուշոնկա>>-<<զգուշչոնկայի>> մասին այլևս խոսք չի գնում: Եվ վերջին դիտարկումս: Այդ նույն մարդկանց էր մի քանի տարի առաջ ադրբեջանական հեռուստատեսության եթերում ազգի թշնամի անվանում և կոչ էր անում դատել Հայրենիքն արդեն իրականում դավաճանած մի ստահակ:

Եթե մոռացել եք, դիտեք հոլովակը, այն դեռ տեղադրված է համացանցում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ