Էրդողանը հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում

am
erdoxane-haytararel-e--or-ci-dadarecni-razmakan-gorcoxoutyounnere-siriayoum

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան հետ չի կանգնի և չի դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում, չնայած բազմաթիվ երկրների կողմից հնչած զսպվածության կոչերին:  Այս մասին հայտնում է Tert.am-ն:

«Խաղաղության աղբյուր» անվանումն ստացած ռազմարշավը չենք դադարեցնելու: Մենք մաքրելու ենք Եփրատի արևմուտքը, ինչպես նաև արևելքը` ահաբեկչական կազմակերպություններից, կապահովենք մեր սահմանների անվտանգությունը, ապա սիրիացիների վերադարձն իրենց բնակավայրեր:

Ով ինչ ուզում է թող խոսի, մենք կանգ չենք առնի: Մենք չենք պայքարում քրդերի դեմ, մեր պայքարն ահաբեկչական կազմակերպությունների դեմ է»,- ասել է Թուրքիայի առաջնորդը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին և այլ բնակավայրերի: Այս գործողությունը դատապարտել են աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ