Էրդողանը Ճապոնիայում բացել է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը

am
erdoxane-japoniayoum-bacel-e-ara-gyouleri-lousankarneri-coucahandese

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում բացել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի (Տերտերյան) լուսանկարների ցուցահանդեսը։

Նախագահի աշխատակազմը, Արա Գյուլեր թանգարանի, արխիվի և ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցելով, կազմակերպել է հայ լուսանկարչի ցուցահանդեսը, որն արդեն ներկայացվել էր Լոնդոնում և Փարիզում։ 

Ճապոնիայում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի օրերին Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը Կիոտո քաղաքում գտնվող 800-ամյա պատմական Տոֆուկու-ջի տաճարում կգործի հունիսի 30-ից հուլիսի 10-ը, իսկ Կիոտոյի ժամանակակից ազգային արվեստի թանգարանում` մինչև հուլիսի վերջ։  

Էրդողանը հիշեցրել է, որ Արա Գյուլերը, ով հայտնի է «Լեիկայի վարպետ» ("Master Of Leica") անվամբ և աշխարհում 7 ամենալավ լուսանկարիչներից մեկն է համարվում, մահացել է 2018թ. հոկտեմբերի 17-ին:

«Ինձ համար պատիվ է` անձամբ բացելու Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը, որը վերջին տարիներին մեր երկրի ամենահաջողակ արվեստագետներից է:  90 տարվա կյանքի ընթացքում Արա Գյուլերի նկարած լուսանկարները դարձել են Թուրքիայի, մասնավորապես Ստամբուլի  տեսողական հիշողությունը»,-ասել է Էրդողանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ