Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Էրդողանը Ճապոնիայում բացելու է Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը

am en ru
erdoxane-japoniayoum-bacelou-e-ara-gyouleri-lousankarneri-coucahandese

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին Ճապոնիայի Կիոտո քաղաքում կբացի 2018-ին կյանքից հեռացած պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber.am-ից:

Նախագահի աշխատակազմը, Արա Գյուլեր թանգարանի, արխիվի և ուսումնասիրության կենտրոնի հետ համագործակցելով, կազմակերպել է հայ լուսանկարչի ցուցահանդեսը, որն արդեն ներկայացվել է Լոնդոնում և Փարիզում։  

Ճապոնիայում տեղի ունենալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի օրերին Կիոտո քաղաքում գտնվող 800-ամյա պատմական Տոֆուկու-ջի տաճարում հունիսի 30-ից հուլիսի 10-ը կգործի Արա գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը։   

Մինչ այդ Լոնդոնում կազմակերպված ցուցահանդեսը ներառվել էր այցելության ենթակա միջոցառումների լավագույն տասնյակում։

Էրդողանի գրած առաջաբանով ցուցահանդեսի գիրքն էլ երեք լեզուներով՝ թուրքերեն, ճապոներեն և անգլերեն նվիրելու են Մեծ քսանյակի երկրների առաջնորդներին։

Ճապոնիայի Կիոտո քաղաքից հետո ցուցահանդեսը սեպտեմբերի վերջին կբացվի նաև ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում և հասանելի կլինի աշխարհի տարբեր անկյուններից այստեղ ժամանած զբոսաշրջիկների համար։

2020 թվականի հունվարին Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը կներկայացվի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում՝ Թուրքիայի դեսպանատանը։

Թուրքիայի նախագահի առաջաբանով գրված գիրքն էլ ամեն անգամ տվյալ երկրի լեզվով թարգմանվելու ու ներկայացվելու է ցուցահանդեսի այցելուներին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ