Էրդողանը քննադատել է Եվրամիությանը

am en ru
erdoxane-qnnadatel-e-evramioutyane

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եվրոպական երկրները Թուրքիայի հանդեպ չեն կատարել միգրացիոն պայմանագրի շրջանակներում իրենց պարտավորությունները:

Էրդողանի կարծիքով, Թուրքիան ամենաշատն է մարդասիրական օգնություն տրամադրում: Նա նշել է, որ ի տարբերություն ԵՄ-ի, Անկարան սիրիակցի փախստականներին 35 միլիարդ դոլար է հատկացրել:

«Եվրամիությունը խոստացավ նյութական օգնություն տրամադրել, բայց չպահեց խոստումը, խորհրդանշական գումար տրամադրեց... Սա խղճի հարց է, ոչ թե փողի», - ասել է Էրդողանը:

Բացի այդ, Էրդողանը գտնում է, որ արեւմտյան երկրները թույլ պայքարում են մղում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ