Իմաստուն ու հասուն ազգերը, իրենց ունեցած տաղանդների վրա ինչքան էլ առատ-առատ ծախսեն, լավ են իմանում, որ այսուամենայնիվ, շատ էժան գնով շատ թանկ բան են ձեռք բերում:
Հովհաննես Թումանյան

Էրդողանի կուսակցությունը խնդրել է չեղարկել Ստամբուլի ընտրությունները

am es
erdoxani-kousakcoutyoune-xndrel-e-cexarkel-stambouli-entroutyounnere

Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը, որը ղեկավարում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կոչ է արել չեղարկել Ստամբուլում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ ԱԶԿ-ն ձայների չնչին տարբերությամբ պարտվել է ընդդիմության թեկնածուին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Haberturk-ին:

Կուսակցությունը հայտարարել է, որ Ստամբուլի որոշ թաղամասերում ընտրությունների ժամանակ խախտումներ են գրանցվել:

Haberturk-ն, առանց աղբյուրներ նշելու, գրել է, որ կուսակցության ներկայացուցիչները բողոք են ներկայացրել Ստամբուլի Բյույուքչեքմեջե շրջանի տարածքային ընտրական հանձնաժողովին` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու խնդրանքով,իսկ պատճառը ընտրողների անօրինական գրանցումն է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ