Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Էրդողանի ռեժիմը դանդաղ կորցնում է հանրային հենարանը

erdoxani-rejime-dandax-korcnoum-e-hanrayin-henarane

 

Թուրքիայում հանրային տրամադրությունները բնավ չեն խոսում գործող իշխանությունների հեղինակության օգտին: Երկրում տեղի ունեցող գործընթացներն էլ բնավ չեն խոսում իշխանությունների հեռանկարի օգտին: Ընդամենը մեկ տարի է անցել այն օրից, երբ արտահերթ ընտրությունների արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին բազմեց գահին, բայց այս անգամ աննախադեպ լայն լիազորություններով, քանի որ Թուրքիան անցում կատարեց պետական կառավարման նախագահական համակարգին: Ընդ որում արտահերթ ընտրություններն անցկացվեցին արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, որը հայտարարվել էր 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո:

Օրերս անցկացված սոցհարցման արդյունքներից պարզ է դարձել, որ նախագահական համակարգի կողմնակիցների թիվը բնակչության շրջանում 10 տոկոսով նվազել է: Եվ սա դեռ միայն Ստամբուլի հասարակության շրջանում: Պետք է ենթադրել, որ Ստամբուլը ոչ թե կղզիացած հատվածն է Թուրքիայի, այլ ողջ երկրի միկրոպատկերը: Հետևաբար, Էրդողանի ներդրած նախագահական համակարգից հիասթափվածներ կան նաև Ստամբուլից դուրս:

Հարկ է արձանագրել, որ հանրային զանգվածները քիչ-քիչ հիասթափության փուլ են մտնում նոր Թուրքիա կառուցելու մասին Էրդողանի բոցաշունչ ճառերից մեկ տարի հետո: Հանրային նախկին լայն աջակցությունն այլևս չվայելող էրդողանական վարչակազմը առաջիկայում պիտի սպասի հանրային դժգոհության առավել շոշափելի ու տեսանելի դրսևորումների: Հավանաբար հենց այդ ընտրազանգվածի վրա են իրենց հաշվարկները կառուցում նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը և նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը: Վերջիններս ու նրանց հարող մի շարք նախկին իշխանավորներ նոր կուսակցություն հիմնելու կուլիսային գործընթացի մեջ են: Հատկանշական է, որ նոր ձևավորվելիք այդ քաղաքական ուժի մեջ ներգրավվելու են նաև Էրդողանի ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսկացության» (ԱԶԿ-AKP) նախկին ու ներկա անդամներ: Այս մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում, չի հետևել ոչ մի հերքում, ինչն էլ հիմք է տալիս հավատալու, որ իշխող կուսակցության վերնախավում խմորումներ են տեղի ունենում:

Թուրքիայում զգալիորեն աճում է հիմնական ընդդիմադիր ուժ հանդիսացող քեմալականների՝ «Ժողովրդահանրապետական կուսակցության» հանրային աջակցությունը և քեմալականների ու քրդամետ ուժերի համագործակցությունը կարծեք թե հաջող ընթացքի մեջ է: Իշխող կուսակցությունը, բնական է, իրավիճակից դուրս գալու ելքեր պիտի փնտրի: Այս իմաստով նախկին ԱԶԿ-ականներ Գյուլի և Բաբաջանի կողմից նոր կուսակցության ձևավորումը կարելի է դիտել երկու հավանական սցենարով և միտումով:

  1. Կամ իշխող կուսակցության մեջ իսկապես ճամբարային բաժանում է տեղի ունեցել և ընդդիմադիր թևը փորձում է տապալել գործող իշխանություններին և զբաղեցնել նրանց տեղը:

 

  1. Կամ էլ իշխանությունները փորձում են վերարտադրվել նոր քաղաքական կուսակցության տեսքով, քանի որ ԱԶԿ-ն արդեն սպառում է հանրային վստահության իր ռեսուրսները և համապետական ընտրություններում այլևս չի կարող արդյունավետ կերպով դիմագրավել քեմալականների աճող հեղինակությանը: 
Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ