Էրդողանն Ադրբեջան կայցելի

am
erdoxann-adrbejan-kayceli

Հոկտեմբերի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ադրբեջան: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական «Թրենդ» գործակալությունից:

Ըստ գործակալության աղբյուրի՝ Էրդողանը այցելելու է Ադրբեջան՝ մասնակցելու Թյուրքական խորհրդի յոթերորդ հանդիպմանը, ինչպես նաև Թյուրքական խորհրդի ստեղծման 10-ամյակին նվիրված միջոցառումներին:

Նշենք, որ Թյուրքական խորհուրդը ստեղծվել է 2009-ի հոկտեմբերի 3-ին Նախիջևանում: Նրա կազմում են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ