Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարից տուժած 3 անձ Երևան է տեղափոխվել

am
erean-batoumi-mikroavtobousi-vtaric-toujac-3-anc-erean-e-texapoxvel

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով 3 վիրավոր Երևան է տեղափոխվել։ Այս մաիսն իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: 

«Նրանցից 1-ի վիճակը գնահտվում է ծանր, 1-ը՝ բավարար։ Տուժածներից 1-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 1-ը հետազոտությունների արդյունքում ստացիոնար բուժման կարիք չի ունեցել և դուրս է գրվել։

Այս պահին դեռևս Վրաստանում են գտնվում մեր 2 հայրենակիցները՝ ծայրահեղ ծանր վիճակում, վերջիններիս հարազատները տեղափոխման համաձայնություն չեն տվել»,- գրել է Նիկողոսյանը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ