Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի գործով նախկին պատգամավորը տուժող է ճանաչվել

am
erean-sean-janaparhin-texi-ounecac-paytyouni-gorcov-naxkin-patgamavore-toujox-e-janacvel

Երևան-Սևան ավտոճանապարհին օգոստոսի 2–ին տեղի ունեցած պայթյունի գործով Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանը տուժող է ճանաչվել։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019 թվականի օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մ.Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ:

Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության աշխատակիցների և Ազգային անվտանգության ծառայության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում ձեռք են բերվել անհերքելի և քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք ապացույցներ, որոնց հիման վրա՝ 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ