Երևան-Ստեփանակերտ հարաբերություններում խնդիրներ եղել են, բայց դրանք անցյալում են. ԱԽ քարտուղար

am
erean-stepanakert-haraberoutyounneroum-xndirner-exel-en--bayc-dranq-ancyaloum-en-ax-qartouxar

Երևան-Ստեփանակերտ հարաբերություններն այս պահին շատ լավ վիճակում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Երևան-Ստեփանակերտ հարաբերություններում որոշակի խնդիրներ եղել են, բայց դրանք արդեն անցյալում են»,- ասաց ԱԽ քարտուղարը:

Վերջիս նաև հավելեց, որ շուտով Ստեփանակերտում տեղի են ունենալու Համահայկական խաղերը, և «մենք ևս մեկ անգամ կարողանալու ենք ֆիքսել, որ հարաբերություններն ընթանում են նորմալ կերպով»:      

Լրահոս

Նմանատիպ նորություններ