Երևանը` աշնանային ժամանցի լավագույն քաղաքների ցանկում

am en es ru
ereane-asnanayin-jamanci-lavagouyn-qaxaqneri-cankoum

Հայաստանի մայրաքաղաք Երևանը ներառվել է աշնանային ժամանցի համար ԱՊՀ լավագույն երեք քաղաքների ցանկում:

Վարկանշային աղյուսակը կազմել է ռուսական TurStat տուրիստական ​​գործակալությունը՝ հիմք ընդունելով զբոսաշրջիկների շրջանում քաղաքների հայտնիության ցուցանիշները:

«Անկախ զբոսաշրջիկները ԱՊՀ քաղաքներ են այցելում աշնանը՝ միջին հաշվով երկու-երեք հանգստյան օրով, իսկ տուրիստական փաթեթներից օգտվող զբոսաշրջիկները սովորաբար նախընտրում են մեկ շաբաթյա հանգիստ՝ լի էքսկուրսիաներով: Զբոսաշրջիկներն ԱՊՀ երկրներում և քաղաքներում աշնանը ծախսում են օրական 40-ից 100 դոլար՝ բնակվելու և սնվելու համար », - նշվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Երևանը զբոսաշրջիկների շրջանում հատկապես հայտնի է հանգստյան օրերին այցելություններ կատարելու համար: Աշնանային զբոսաշրջության համար ԱՊՀ երեք լավագույն քաղաքների շարքում են նաև Մինսկը (Բելառուս) և Նուր-Սուլթանը (Ղազախստան):

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ