Աշխատեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
Հովհաննես Թումանյան

Երևանը ռեկորդային թվով մասնակիցներ է հյուրընկալել WCIT պատմության մեջ

am
ereane-rekordayin-tvov-masnakicner-e-hyourenkalel-wcit-patmoutyan-mej

Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին գրանցված անձանց թիվը ռեկորդային է WCIT պատմության ընթացքում: Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ունեն 6200 գրանցված մարդ, որը ռեկորդային է համաժողովի պատմության մեջ, որն անցկացվում է 1978թ.-ից:

«Ունենք աշխարհի տարբեր երկրներից ժամանած տարբեր հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ուրախ եմ, որ այս երեք օրերին Հայաստանը դառնալու է ՏՏ ոլորտի կենտրոն, և անցկացվելու են մեծ քննարկումներ, հանրաճանաչ խոսնակների մասնակցությամբ»,- ասաց Եսայանը:

Ըստ Եսայանի՝ համաժողովը Երևանում անցկացնելու հնարավորություն ենք ստացել ընտրված խորագրի շնորհիվ: «2014թ. դեռ նոր էր սկսվում ապակենտրոնացման շարժումը, իսկ այժմ աշխարհում տարբեր ուղղություններով օգտագործվում են ապակենտրոնացման գաղափարները: Մինչ այս կոնգրեսն անցկացվել է կամ շատ մեծ երկրներում կամ շատ զարգացած երկրներում, և Հայաստանում համաժողովն անցկացնելու որոշման մեջ մեծ դեռ խաղաց հենց ապակենտրոնացման խորագիրը: Մենք հայտարարեցինք, որ այս իրար կապված աշխարհում, որտեղ համացանցը հասանելի է, այլևս մեծ նշանակություն չունի, թե որտեղ ես գտնվում: Այդ գաղափարն էր, որ մեզ օգնեց գրավել նրանց ուշադրությունը»,- նշեց նա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ