Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երևանի բյուջեն նվազել է 1.7 մլրդ դրամով

am en
ereani-byoujen-nvazel-e-17-mlrd-dramov

Նախորդ տարվա համեմատ Երևանի 2019թ-ի բյուջեն 1.7 մլրդ դրամով կնվազի:

Այս մասին այսօր խորհրդարանի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Վերջինս նշել է, որ գալիք տարի պետական բյուջեի մասով ընդհանուր մուտքերը նախատեսվում են 56.6 մլրդ դրամ, որոնց մեջ ներառված են վարկային ծրագրերի գումարները, դոտացիաներն ու սուբվենցիաները: «Դոտացիաները կազմելու են 13 մլրդ 400 մլն դրամ, սուբվենցիաները՝ 8.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ գումարը նվազել է շուրջ 1.7 մլրդ դրամով»,- ասաց Սարգսյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ