Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Երևանի կենտրոնի որոշ փողոցներ հուլիսի 13-ին և 14-ին փակ են լինելու

am
ereani-kentroni-oros-poxocner-houlisi-13-in-e-14-in-pak-en-linelou

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին Երևանի Ստեփան Շահումյան հրապարակում կայանալիք միջոցառման կապակցությամբ՝ ժամը 16․00-ից  մինչև 24․00-ն արգելվելու է երթևեկությունը Ստեփան Շահումյան հրապարակ տանող բոլոր փողոցներում՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկից մինչև Խորենացի-Ագաթանգեղոս խաչմերուկ հատվածում, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից դեպի Ստեփան Շահումյան հրապարակ, Իտալիայի փողոցում՝ Գրիգոր Լուսավորիչ-Իտալիա փողոցների խաչմերուկից մինչև Ստեփան Շահումյան հրապարակ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հուլիսի 13-ին Երևանի Զաքյան փողոցում կայանալիք «Երևանի գատրո օր» միջոցառման կապակցությամբ՝ հուլիսի 12-ին ժամը 22․00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Զաքյան փողոցում՝ Զաքյան-Խորենացի խաչմերուկից մինչև Զաքյան-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկ, իսկ ժամը 24․00-ից մինչև հուլիսի 14-ը՝ ժամը 8․00-ը, Զաքյան փողոցի հիշյալ հատվածներում արգելվելու է երթևեկությունը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ