Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Երևանի պատմության թանգարանում ներկայացվել է 28 տիկնիկագործերի ձեռակերտ աշխատանքներ

am
ereani-patmoutyan-tangaranoum-nerkayacvel-e-28-tiknikagorceri-cerakert-asxatanqner

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսում ներկայացված է 28 տիկնիկագործերի ավելի քան 100 ձեռակերտ աշխատանք: Գործվածք, գոբելեն, ճենապակի, պոլիմերային կավ և տարբեր այլ նյութերից են պատրաստված տիկնիկները:

«Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանում հեղինակային տիկնիկը հանրահռչակել որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ուղղություն, որն իր մեջ ներառում է քանդակագործությունը, գեղանկարչությունն ու դիզայնը», -ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշել է ցուցահանդեսի համակարգող Մարինա Խաչմանուկյանը:

Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան մասնակից դառնալ նաև կրթական ինտերակտիվ ծրագրի:

«Յուրաքանչյուր տարեմուտի թանագարանը ներկայանում է հետաքրքիր գաղափարներով: Այս նախաձեռնությունը, կարծում եմ, հետաքրքրելու է բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման», - իր հերթին նկատել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանը:

Նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը ցուցահանդեսի մասնակցելու է եկել Թբիլիսիից: Հեղինակը համոզված է՝ հեքիաթը մեր կյանքում պետք է մշտարթուն լինի:

«Ձմեռային հեքիաթ» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև մարտի 5-ը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ