Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Երևանն ընդգրկել է 2020-ի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում. վարչապետ

am en
ereann-endgrkel-e-2020-i-asxarhi-amenaaktiv-touristakan-ouxxoutyounneri-top-10-yakoum-varcapet

Այսպիսով, booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ 10-յակում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Նա, մասնավորապես, նշել է. «Սա նշանակում է, որ 2020-ին մեր զբոսաշրջության երկնիշ աճը շարունակվելու է, ինչը մեծ հնարավորություններ է բացում փոքր, միջին, նաև խոշոր բիզնեսի համար:

և իմ խնդրանքը՝ ուղղված տաքսու վարորդներից մինչև պատահական անցորդներին, լավ վերաբերմունք ցուցաբերել զբոսաշրջիկներին, շարունակում է մնալ ուժի մեջ:

Հ.Գ. Երևան եկող զբոսաշրջիկները իրենց այցելության ընթացքում պարտադիր այցելում են մարզեր: Այնպես որ, վերը նշված հնարավորությունները վերաբերվում են նաև մարզերին, գյուղերին: Այսօր այնպիսի գյուղերից ենք զբոսաշրջիկների այցերի մասին տեղեկություններ ստանում, որոնք չունեն ոչ մի զբոսաշրջային ենթակառուցվածք: Զբոսաշրջիկները հաճախ մեքենա են վարձում գյուղացիներից, սնունդ գնում՝ ուղղակի անտառներում կամ դաշտերում զբոսնելու համար»:

Լրահոս

Նմանատիպ նորություններ