Երևանն ու Բաքուն համաձայնեցնում են Ալիև-Փաշինյան հանդիպման ժամկետները. Մամեդյարով

am
ereann-ou-baqoun-hamacaynecnoum-en-alie-pasinyan-handipman-jamketnere-mamedyarov

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ այս պահին Բաքուն եւ Երեւանը համաձայնեցնում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդիպման ժամկետները:

Մամեդյարովը հավելել է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը նախապատրաստվում է:

«Համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ: Այս պահին համաձայնեցվում են ժամկետները, դրանք ավելի ուշ կհրապարակվեն», - ասել է Մամեդյարովը, ում խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

Ըստ նրա՝ պատրաստվում է նաեւ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ