Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Երևանում 3 նոր պուրակ կբացվի

am es
ereanoum-3-nor-pourak-kbacvi

Երևանում շուտով կբացվի 3 նոր պուրակ՝ 25 հա ընդհանուր տարածքով:

Երևանի քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն այ հարցի կապակցությամբ այսօրվա ավագանու նիստի ժամանակ նշեց, որ 25 հա-ն նախատեսված է 3 մասնաբաժնով: Դրանցից առաջինը Սարալանջի անտառ-պուրակն է, որտեղ իրականացվելու է վերականգնողական ծրագիր: Երկրորդը կանտառապատվի Նուբարաշեն վարչական շրջանի աղբավայրի հարևանությամբ գտնվող 8.5 հա տարածքը: 7 հա տարածք էլ նախատեսված է Աջափնյակ վարչական շրջանում՝ Սիլիկյան թաղամասում:

«Աշխատանքները այժմ տարվում են, նախագծային փուլում են: Ողջ 25 հա-ի համար նախատեսվում է ներդնել կաթիլային ոռոգման համակարգ: Մանրամասն քննարկվում են ջրառի բոլոր կետերը, որպեսզի կաթիլայինով ոռգման համակարգով կարողանանք   ունենալ երաշխավորված ոռոգման համակարգ»,- նշեց Հակոբյանը:

Ըստ պաշտոնյայի՝ աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին, հոկտեմբերի երկրորդ կեսին կիրականացվեն ծառատնկումներ: Հակոբյանի կարծիքով, աշխատանքները շարունակական կլինեն, քանի որ ստեղծվում են նոր տարածքներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ