Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Երևանում անցկացվել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթը

am en es ru
ereanoum-anckacvel-e-anmah-gound-xoragrov-qaylerte

Մայրաքաղաքում անցկացվել է «Անմահ գունդ» խորագրով քայլերթը: Բազմաթիվ քաղաքացիների հետ քայլերթին միացել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ: 
Քայլերթի մասնակիցների ձեռքում Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարներն էին: Քաղաքապետ Հայկ Մարությանը քայլերթին մասնակցում էր պապի՝ Գարեգին Քրքրյանի լուսանկարը ձեռքին:  Այս մասին հայտնում են Երևանի քաղքապետարանի լրատվական վարչությունից:

«Նկարի վրա պատկերված է իմ պապիկը, որը 1941թ.-ին մեկնել է պատերազմ՝ մինչև 1945թ.-ի ամառը և, փառք Աստծո, վերադարձել տուն: Սա ինձ համար շատ կարևոր է, ես հպարտ եմ թե իմ պապիկով, թե մեր հայ ազգի բոլոր հերոսներով, ովքեր շատ մեծ ներդրում ունեն Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում»,- նշել է քաղաքապետը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: 

Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից մեկնարկած քայլերթը շարունակվել է մինչև Կիրովի անվան մանկական զբոսայգի: Քաղաքապետ Մարությանը հանգստի գոտում ծաղիկներ է խոնարհել Խորհրդային Միության կրկնակի հերոս, գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանի հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել հերոս օդաչուի հիշատակին: 
«Անմահ գունդ» խորագրով քայլերթը Հայաստանում անցկացվում է չորրորդ տարին՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ