Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը

am en ru
ereanoum-kayacel-e-evrasiakan-tntesakan-hancnajoxovi-xorhrdi-niste

Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը: Ապրիլի 29-ին կայացած նիստին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխվարչապետերը:

Նիստին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Դրանից առաջ ԵԱՏՀ խորհրդի նիստը մարտի 29-ին կայացել էր Մոսկվայում, որը նախագահելէր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Երևանում Եվրասիական միջկառավարականխորհրդի նիստը՝ կառավարությունների ղեկավարների մակարդակով կկայանա ապրիլի 30-ին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ