Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Երևանում կկայանա Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը

am en
ereanoum-kkayana-robotneri-hamasxarhayin-olimpiadayi-azgayin-poule

«Այբ» կրթական հիմնադրամը հրավիրում է մասնակիցը դառնալու տարվա ամենահետաքրքիր ռոբոտաշինական իրադարձությանը։ Հունիսի 23-ին՝ ժամը 15։00-ին, «Երևան էքսպո» կենտրոնում (Մերգելյան ինստիտուտ) տեղի կունենա Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի ազգային փուլը։ 11 թիմ կհավաքվեն խելացի քաղաքներ կառուցելու կարգախոսով և իրենց ռոբոտների հետ կպայքարեն հաղթանակի համար։

«Խելացի քաղաք». ահա թե որն է Ռոբոտների համաշխարհային 16-րդ օլիմպիադայի թեման։ Այս տարի ՌՀՕ-ին մասնակցելու է 27000 թիմ աշխարհի ավելի քան 65 երկրից: Դե իսկ մեր ազգային փուլին կմասնակցի 11 թիմ՝ 10-ը Երևանից, 1-ը՝ Արագածոտնի մարզից։

Ռոբոտների համաշխարհային օլիմպիադան (World Robot Olympiad, WRO) «Այբ» կրթական հիմնադրամի ծրագրերից մեկն է։ Այն գիտության, տեխնոլոգիայի և կրթության ոլորտներին առնչվող մի նախագիծ է, որը միավորում է ողջ աշխարհի երիտասարդներին՝ նպատակ ունենալով զարգացնել նրանց ստեղծարարությունը և նախագծելու ու խնդիրներ լուծելու հմտությունները` կրթական հետաքրքիր մրցույթների միջոցով։ 

Դե ինչ, եթե հետաքրքրված եք ռոբոտներով, լեգոներով, ուզում եք տեսնել, թե ինչպես կարող են ռոբոտներն օգնել մեզ խելացի քաղաքներ կառուցելու գործում, խնայել էներգիա, երեխաներին տնից անվտանգ դպրոց հասցնել, շենքերի լուսավորման համակարգերն արդիականացնել, ապա համեցեք «Երևան էքսպո» և ներկա գտնվեք ռոբոտների թեժ և հետաքրքիր պայքարին ու յուրօրինակ ցուցահանդեսին։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ