Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Երևանում մեկնարկեց «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթացը

am
ereanoum-meknarkec-animacion-filmi-ditarkoum-mediayoum-xoragrov-dasentace

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնի շրջանակում սեպտեմբերի 9-ին Երևանի Գյոթե կենտրոնում մեկնարկեց «Անիմացիոն ֆիլմի դիտարկում մեդիայում» խորագրով դասընթաց-սեմինարը: Այն հնարավորություն կտա զարգացնել հայ քննադատների և լրագրողների հմտությունները, որոնք գրում են հոդվածներ և վերլուծություններ անիմացիոն ֆիլմերի մասին: Դասընթացը վարում է դոկտոր Կլաուս Լոսերը: 

«Անցկացնելու ենք տեսական և գործնական դասեր: Մենք դիտելու ենք ֆիլմեր և խոսելու ենք դրանց մասին: Կարծում եմ` շատ կարևոր է զարգացնել ֆիլմերի մասին ճիշտ խոսելու մշակույթը, հասկանալ կինոն պարզապես գեղեցիկ պատկերներով հարուստ արտադրա՞նք է, թե ավելին»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Կլաուս Լոսերը:

Նրա խոսքով` ֆիլմերն ասես մարդուն, հասարակությանը հասկանալու գործիք լինեն:

Սեմինարի մասնակիցները հնարավորություն կունենան նախօրոք դիտել «ՌեԱնիմանիա» 2019-ի անիմացիոն լիամետրաժ և ընտրված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը` որպես ուսուցողական օրինակներ շուկայում վերջերս նկարահանված անիմացիոն ֆիլմերի վերաբերյալ հոդվածներ, քննադատություններ գրելու համար:

«ՌեԱնիմանիա» փառատոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու և դասընթացի նախագծի ղեկավար Ռոզա Գրիգորյանը շեշտեց, որ «ՌեԱնիմանիա»-ի փակման արարողության ժամանակ տեղական և միջազգային պրոֆեսիոնալ կինոքննադատներից կազմված ժյուրին կընտրի լավագույն երկու հոդվածները, մեկը լիամետրաժ, երկրորդը՝ կարճամետրաժ ֆիլմերի շրջանում: «Մրցանակը ճանապարհորդություն է դեպի Շտուտգարտ՝ Գերմանիա, 2020 թվականի մայիսին կայանալիք անիմացիոն ֆիլմերի փառատոնին»,-ընդգծեց Գրիգորյանը:

Դասընթացը կազմակերպվում է Երևանի Գյոթե կենտրոնի հետ համատեղ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ:

Դոկտոր Կլաուս Լոսերը 1992 թվականից աշխատում է որպես ազատ կինոքննադատ, կուրատոր և պատմաբան: Կենտրոնացած փորձարարական, անդերգրաունդ ֆիլմերի և նախկին Արևելյան Բլոկի կինոյի պատմության մեջ՝ հեղինակել է մի շարք հոդվածներ և գրքեր: 1996 թվականին հիմնադրել է «ex.oriente.lux» արխիվը անկախ կարճամետրաժների արտիստիկ ենթամշակույթից, որոնք ցուցադրվել են ամբողջ աշխարհում: Յակոբին Մոթսի հետ համատեղ երկու փաստագրական ֆիլմ է նկարահանել Արևելյան Գերմանիայի մշակութային պատմության վերաբերյալ: Նա նաև ժյուրի է տարբեր փառատոներում և հրապարակում է «Թռչող աչքը» բաժինը «Berliner Zeitung» շաբաթաթերթում՝Բեռլինի կինոարվեստի վերաբերյալ: Անդամակցում է Գերմանիայի կինոքննադատների միջազգային ֆեդերացիային:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ