Երևանում տարածաշրջանի առաջին Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկը կկառուցվի

Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների տարածաշրջանային առաջին պարկը: Այն կդառնա ապագայի աշխատավայր ավելի քան 6000 առաջատար մասնագետի համար, որոնք կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության առաջատար ճյուղերում ամբողջապես ինտեգրելու ու նորարարական լուծումներ առաջարկելու գործընթացին, այդ թվում նաև ինժեներական, ֆինանսական, բանկային, առողջապահական, ապահովագրական, ռազմական, գյուղատնտեսական, հանքաարդյունաբերական, մեդիա և հեռահաղորդակցության ոլորտներում։
Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկը կտարբերվի իր տեսակով ու մասշտաբով։ Ներկայումս աշխարհում բազմաթիվ են փոքր ու միջին պարկեր բացառապես ՏՏ կամ ինժեներական ուղղությամբ։ Երևանում կառուցվող պարկն ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրներում կառուցվող առաջին բազմաճյուղ պարկը կլինի ՏՏ-ին զուգահեռ ներկայացված ոլորտների և ընկերությունների աշխարհագրության տեսանկյունից։
Նորարարության և տեխնոլոգիաների պարկի փիլիսոփայությունն ինովացիաներ հիմնադրող «էկոհամակարգի» ստեղծումն է, որը հնարավոր կլինի կրթական, հետազոտական և զարգացման մասշտաբային ծրագրերի իրականացմամբ և ոլորտը ներկայացնող կառույցների ներգրավմամբ։ Պարկում ներկայացված կլինեն ստարտափեր ու վենչուրային ֆոնդեր, կներդրվեն «ինկուբացիոն» ու «աքսելերացիոն» ծրագրեր։
Պարկը հավակնում է դառնալ այն հավաքատեղին, որտեղ ՏՏ-ն՝ հանդիպելով տնտեսության առանցքային ուղղությունների հետ, կսահմանի հաջորդ սերնդի սպառման ապրանքների և ծառայությունների ինովացիան՝ դառնալով Հայաստանի ու հայկական նորարարական մտքի այցեքարտն աշխարհում։
Ծրագրի նախաձեռնությունը «Գալաքսի» ընկերությունների խմբինն է՝ հայկական ՏՏ համայնքի հետ համատեղ։ Գործընթացի պլանավորման աշխատանքները տևել են ավելի քան 2 տարի: Մասշտաբային այս ծրագրի մանրամասները կհրապարկվեն շուտով։
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ