Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Երևանում տեղի կունենա Բերքի տոն

am es
ereanoum-texi-kounena-berqi-ton

Սեպտեմբերի 14-ին և 15-ին՝ ժամը 11-17:00-ը, Երևանում (Անգլիական այգի, Իտալիայի փողոց) տեղի կունենա Բերքի տոնը՝ գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը:

Բերքի տոնին մասնակցիներին սպասում են Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի, Ալժիրի և մի շարք այլ երկրների  ֆերմերների ցուցադրած և վաճառքի ներկայացրած արևահամ թարմ և վերամշակված համեղ մրգերի ու բանջարեղենի և այլ բարիքների վաճառք ու համտես:

Ինչպես նաև կենդանի երաժշտությամբ ուղեկցվող ավանդական երգն ու պարը:

Փառատոնի աջակիցներն են  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը:

Փառատոնի ընթացքում մասնակից ֆերմերների և նրանց խմբերի միջև տեղի կունենա մրցույթներ 3 անվանակարգերում: Տեղի կունենան նաև հետաքրքիր միջոցառումներ և խաղեր փոքրիկների ու պատանիների համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ