Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

«Երևանյան թմբուկներ» տոնական մեգա քայլերթ կունենան

am
ereanyan-tmboukner-tonakan-mega-qaylert-kounenan

Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի «Երևանյան թմբուկներ» թմբկահարուհիների խմբի տոնական մեգա քայլերթը՝ նվիրված խմբի 10-ամյա հոբելյանին:

«Երևանյան թմբուկներ» խմբի թմբկահարուհիները քայլերթով կանցնեն Երևանի փոքր կենտրոնի փողոցներով և պուրակներով: Տոնական քայլերթի մեկնարկը կտրվի 18։00-ին Հանրապետության հրապարակից և կանցնի Հյուսիսային պողոտայով, Սայաթ-Նովա փողոցով, Մաշտոցի պողոտայով, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակով, Սարյան փողոցով և ժամը 19։00 կավարտվի «Նոր Երևան» այգում։ Նշված երթուղով քայլերթային նվագը իրականացվելու է մայթերով, ինչպես նաև երևանցիները հնարավորություն կունենան դիտելու խմբի ելույթները յուրօրինակ շարանցումների տեսքով (դեֆիլե): 

«Երևանյան թմբուկներ» թմկահարուհիների խումբն իր առաջին ելույթով հանդես է եկել 2009թ․ հոկտեմբերի 11-ին «Էրեբունի-Երևան 2791» տոնակատարության շրջանակում: Իր 10-ամյա հոբելյանի կապակցությամբ խմբի համար հատկանշական է հանդես գալ մեծ տոնական քայլերով հենց խմբի հիմնադրման օրը և նվիրել քայլերթը երևանցիներին ու Երևան քաղաքին:  

«Երևանյան թմբուկներ» թմկահարուհիների խումբն արդեն 10 տարի է մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում անցկացվող կարևոր պետական միջոցառումներին և գլխավորում է տոնական քայլերթերը: Այն իր ձևաչափով միակն է տարածաշրջանում: Ներկայումս խմբի կոլեկտիվը բաղկացած է թվով 15 թմբկահարուհիներից և 3 դրոշակակրից: Խմբի հիմնադրի և տնօրենի՝ Պավել Սարգսյանի ջանքերի շնորհիվ թմբկահարների նվագախմբի մշակույթը զարգանում է նաև Հայաստանում: Վերջին տարիներին խումբը մեծ հաջողություններ է գրանցել արտերկրում՝ մասնակցելով բազմաթիվ փառատոների, կարևոր միջազգային միջոցառումների և Հայաստանը ներկայացնող ծրագրերի։ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ