Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

«Էրեբունի Երևան»-ի միջոցառումների համար նախատեսված է 190 մլն դրամ․ Տիգրան Վիրաբյան

am
erebouni-erean-i-mijocaroumneri-hamar-naxatesvac-e-190-mln-dram-tigran-virabyan

«Էրեբունի Երևան»-ի տոնական միջոցառումների համար այս տարվա բյուջեով նախատեսված է 190 մլն դրամ, որը վերաբերում է և՛ բուն միջոցառումներին, և՛ բրենդավորմանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Վիրաբյանը հիշեցրեց, թե նախորդ տարվա միջոցառումների համար նախատեսված բյուջեն եղել է մոտ 800 մլն դրամ, որից ծախսվել է 507 մլն: Փոխքաղաքապետը նշեց, որ ճիշտ չի համարում այն մոտեցումը, որ «Էրեբունի-Երևան» տոնակատարության ժամանակ միջոցառումները հիմնականում կենտրոնացած են Երևանի կենտրոնում, «չի կարելի ամեն ինչ կենտրոնացնել Փորք Կենտրոնում»:

Վիրաբյանի խոսքով, մրցույթով հաղթած ընկերությունը բրենդավորման համար 45 մլն 840 հազարի պայմանագիր է կնքել: Այս ծառայության մեջ, ինչպես հայտնեց Վիրաբյանը, մտնում է ընդհանուր պաստառների բրենդավորումը, լոգոտիկը, քաղաքում տեղադրված պաստառները, տեսահոլովակն ու ձայնագրությունը, վարչական շրջանների համար նախատեսված շապիկները, գրիչները, նոթատետրերը՝ բրենդավորման ողջ փաթեթը:

«13 միջոցառումների համար ամբողջ բյուջեն կազմում է 128 մլն 638 հազար դրամ: Պետք է նշել, որ այս թիվը տատանվում է, քանի որ մի շարք կազմակերպություններ հրաժարվել են իրենց շահած մրցութային փաթեթներից: Մենք քննարկում ենք կազմակերպել և ներկայացրել ենք, որ Երևանի քաղաքապետարանն իր ներկայացրած տեղային պայմանների հարցում զիջումների պատրաստ չէ: Մենք պահանջելու ենք, որպեսզի ներկայացված ու առկա պայմանները համապատասխան լինեն: Դրանից հետո մի շարք ընկերություններ հրաժարվել են տոնակատարության կազմակերպչական հարցերին մասնակցելուց»,- նշեց Վիրաբյանը:    

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ