Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Երևի չարի ու բարու պտուղը գիրքն էր. Նազենի Հովհաննիսյան

am
erei-cari-ou-barou-ptouxe-girqn-er-nazeni-hovhannisyan

Իսկական գիրքը քեզ հանգիստ չի տալիս, սոված մարդու պես ագահաբար «ուտում ես» այն՝ չզգալով չափն ու ժամանակը, մի դար իրար չտեսած սիրեկանների պես կպչում ու պոկ չեն գալիս կարդացողն ու գիրքը, եթե գտել ես քոնը։ Իր ինստագրամյան էջում գրել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:

«Ամեն վայրկյանդ ափսոսում ես, որովհետև մի ակնթարթ անց արդեն անցյալ է ամենաքաղցր պահը, երբ միասին կարդում էիք։ Գիրքն էլ է կարդում։ Քեզ հետ հավասար կարդում է մտքերդ, հույզերդ, քեզ։ Դու էլ կարդում ես գիրքն ու ճանաչում քեզ, կարդում ինքդ քեզ։ Իսկական գիրքն անվերջ է։ Կարդալուց հետո հետհամային դրախտում ես դեռ երկար, կռվում ես հետը, վիճաբանում, անհամաձայնությամբ հերքում, որ հետո հաշտվես հետը ու ներս թողնես ամբողջությամբ։ Գիրքը, որն օտար մի ուղեղի արգասիք է, էնքան լավ գիտի քեզ, որ մտնում է սեփական ուղեղիդ մեջ ու առհավետ բնակվում այնտեղ։ Դեղ, դրագ, խթանիչ, խմիչքզրո են ու անզոր գրքի դեմ, եթե գտել ես քոնը։

Ձայնամեկուսացման մի ամբողջական համարկարգ է. հոգեվերլուծություն է ու ամենամեծ գայթակղությունը։

Հ.Գ. երևի չարի ու բարու պտուղը գիրքն էրու արժեր դրա համար վտարվել:

Դենիել Քիզի «Ծաղիկներ Էլջերնոնի համար» գրքից հետո էնքան տպավորության տակ էի, որ գրեցի սա: Բոլոր «պաշտպանական» ու ինքդ քեզ կարծրացրած «հմտություններն» հօդս են ցնդում էդ գործից հետո: Վերընթերցել է պետք»,- գրել է դերասանուհին:

Լրահոս

Նմանատիպ նորություններ