Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Երեք անգամ՝ նույն տնից ու նույն կերպ

am
ereq-angam-nouyn-tnic-ou-nouyn-kerp

 

Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի կնոջ բնակարանից փող են գողացել:
Աշտարակի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Օհանավան գյուղի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 19-ին նա ներկայացել է բաժին և հայտնել, որ կնոջ բնակարանի պատուհանը հրել-բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել և գգողացել փող:

Նա խոստովանել է նաև, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ևս երկու անգամ նույն կերպ մտել է նույն բնակարան և դարձյալ հափշտակել փող:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Նմանատիպ նորություններ