Երեքից հետո արդեն ուշ է. Մասարու Իբուկայի գլուխգործողը հասանելի կդառնա հայ ընթերցողին

am
ereqic-heto-arden-ous-e-masarou-iboukayi-glouxgorcoxe-hasaneli-kdarna-hay-entercoxin

Հայաստանում թարգմանվել և լույս է տեսել Մասարու Իբուկայի «Երեքից հետո արդեն ուշ է» բեսթսելլերը: Գիրքը նախատեսված է երիտասարդ ծնողների համար: Այն երեխաների վաղ զարգացման կարևորությունը ներկայացնող աշխարհի լավագույն գիրքն է: Գիրք, որը կարդացել են միլիոնավոր ծնողներ ամբողջ աշխարհում։

«Երեքից հետո արդեն ուշ է» զարմանալիորեն բարի գրքի հեղինակը կարծում է, որ փոքրիկ երեխաներն ամեն ինչ սովորելու ունակություն ունեն: Նա անդրադառնում է այն հսկայական ազդեցությանը, որ միջավայրն ունենում է նորածինների վրա, և առաջարկում է ուսուցման պարզ ու հասկանալի մեթոդներ, որոնք նպաստում են երեխայի վաղ զարգացմանը: Նրա կարծիքով՝ այն, ինչ մեծերը յուրացնում են մեծ դժվարությամբ, երեխաները սովորում են առանց մեծ ջանքերի: Եվ այս գործընթացում գլխավորը նոր փորձը ճիշտ ժամանակին կիրառելն է: Բայց այդ «ճիշտ ժամանակը» կարող է հասկանալ միայն նա, ով մշտապես երեխայի հետ է:
Գիրքը հասցեագրված է բոլոր այն մայրիկներին և հայրիկներին, որոնք ցանկանում են իրենց երեխաների առջև նոր հրաշալի հնարավորություններ բացել:

Ըստ աշխարհահռչակ մանկական ֆիզիոթերապևտ Գլեն Դոմանի՝ այս գիրքը պետք է կարդա երկրագնդի վրա ապրող ցանկացած ծնող։ Գրքի հայերեն լույսընծայումն իրականացրել են «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը և «Մայ Բեյբի Թոյս»-ը: Շնորհանդեսը կկայանա հունիսի 14-ին, ժամը 18:30-ին, «Բուկինիստ» գրախանութ-սրճարանում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ