Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում Արման Աբովյանին փոխարինելու է Միքայել Մանրիկյանը

am
ereuani-avaganou-bhk-xmbakcoutyan-xekavari-pastonoum-arman-abovyanin-poxarinelou-e-miqayel-manrikyane

Այսօր տեղի է ունեցել Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստ, որը վարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

Նիստի ընթացքում որոշում է կայացվել, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում Արման Աբովյանին փոխարինելու է ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը: ԲՀԿ ցուցակով Երեւանի ավագանու շարքերը համալրելու է Լյուդմիլա Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Արման Աբովյանը խորհրդարանական արտահերթ ընտրություններին ԲՀԿ ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Արման Աբովյանի թեկնածությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ