Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ. Մնացականյան

am en ru
erevan-zaavil-o-soxranenii-nadejnix-souzniceskix-otnoseniy-s-moskvoy

Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ: Այս մասին այսօր Երևանում կայացած ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Խոսելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին՝ Մնացականյանը անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:

«Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են մնալ վստահելի ռազմավարական դաշնակիցներ: Մեզ և Ռուսաստանի ժողովրդին միավորում է  ընդհանուր պատմությունը, մշակութային և մարդկային սերտ կապերը: Հայաստանի և Ռուսաստանի հետ համագործակցության դաշնակցային օրակարգը ծավալուն է: Այն ներառում է ռազմաքաղաքական անվտանգության, էներգետիկ և ենթակառուցվածքային ենթակառուցվածքների զարգացման, առևտրատնտեսական համագործակցության, կրթական և մշակութային փոխանակումների ծրագրեր, զարգանում է հասարակական կյանքի գրեթե բոլոր  ուղղություններում:  Հայաստանը կարևորում է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները, բոլոր անդամ երկրների միասնական շահերի մշակումը և հետապնդումը», - ասաց գերատեսչության ղեկավարը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ