Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Երգիծական ամսագիրն իր շապիկին պատկերել է Շառլ Ազնավուրին

am en es
ergicakan-amsagirn-ir-sapikin-patkerel-e-sarl-aznavourin

Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագիրն իր շապիկին պատկերել է Շառլ Ազնավուրին։ Շապիկի նկարում Ազնավուրը պառկած է անկողնում ու պատրաստվում է մկրատով կտրել թթվածնի խողովակները։ Նկարի վրա գրված է «Շուտով կմեռնեմ»։

Այս նկարը զայրացրել է Ազնավուրի ընտանիքին։ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, գրառում է արել ֆեյսբուքում։

«Ազնավուր ընտանիքը Ֆրանսիայում բարձր է գտնվում ձեր նողկալի, գարշելի Charlie Hebdo-ից: Դեռևս նախանձում եք։ Մենք պատվաստված ենք Շարլի։ Ես հույս ունեմ, այսպիսի մի նկար անել ձեր ընտանիքից մեկի մահվան կապակցությամբ։ Ինձ հաճելի կլինի տեսնել ձեր բերանները»,- գրել է Սեդա Ազնավուրը։

Լրահոս

Նմանատիպ նորություններ