Երգիչներից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ Անանյան

am
ergicneric-meki-nkatmamb-qreakan-gorc-e-haroucvel-ananyan

Երգիչներից մեկի հանդեպ քրեական գործ է հարուցվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ խոսելով շուո-բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու մասին:

«Մշակույթի ինը վաստակավոր գործիչների՝ երգիչ-երգչուհիների, նամակ է ուղարկվել, որոնցից հինգը հայտարարագրել է եկամուտները, մեկի հանդեպ քրգործ է հարուցվել, մեկի հանդեպ նախնական հաշվարկ է կատարվում, հավանաբար կհարուցվի քրգործ, իսկ երկուսն լ արտասահմանում են, գալու են և հայտարարագրեն իրենց եկամուտները»,- ասաց Անանյանը՝ հավելելով, որ վերջինները կապ են հաստատել իրենց հետ և ասել, որ նամակի բովանդակության հետ անհամաձայնություն ունեն, վերադառնալուն պես  կքննարկեն հարցը ՊԵԿ-ի հետ, և եթե հայտարարագրելու գումար կա, ապա կանեն դա:

Լրահոս

Նմանատիպ նորություններ