Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Երիտասարդ սերունդն այսօր գնահատում է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին և իրենց կատարած սխրանքը. ՀԱՍԱԿ

am
eritasard-seroundn-aysor-gnahatoum-e-hayrenakan-mec-paterazmi-herosnerin-e-irenc-katarac-sxranqe-hasak

«Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը և «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը երեկ՝ մայիսի 14-ին այցելել են Հայաստանի վետերանների միություն: Վերջիններս հանդիպել են Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ և նվերներ հանձնել նրանց: Այցի ընթացքում վետերանները խոսել են իրենց անցած ճանապարհի և առօրյայի մասին:

 ՀԱՍԱԿ-ի նախագահ և «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանն իր ելույթում նշել է. «Երիտասարդ սերունդն այսօր գնահատում է Հայրենական մեծ պատերազմի հերոսներին և իրենց կատարած սխրանքը: Վստահեցնում եմ ձեզ, որ մեզ համար Դուք բոլորդ հերոսներ եք, մեր հերոսներն եք, որոնց շնորհվ մենք այսօր ունենք հաղթանակ, ինչը մեզ տվել է ապրելու իրավունք: Անձամբ ես և իմ ընկերները խոնարհվում ենք ձեր առաջ և մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ձեզ»:

Հանդիպման ընթացքում նաև խոսեցին պատերազմի մասնակիցներ Պետրոս Պետրոսյանը և Ռոզալյա Աբգարյանը: Նրանք նշեցին, որ իրենց համար մեծ նշանակություն ունի այն, որ երիտասարդ սերունդը հիշում և գնահատում է իրենց:

ՀԱՍԱԿ փոխնախագահ և ԺՁ փորձագետ Ծովինար Կոստանյանն իր խոսքում նշեց. «Այսօր մենք բոլորս ականատես ենք լինում նրան, որ ամենուրեք փորձ է կատարվում կեղծել պատմական ճշմարտությունը և ներկայացնել պատմական փաստերը խեղաթյուրված: Մեզ փորձում են համոզել, որ այս հաղթանակն ապահովել է ոչ թե Սովետական Միությունը, այլ Արևմուտքը՝ նշելով, որ Խորհրդային պետությունները ուղղակի չնչին դեր են ունեցել հաղթանակի հասնելու գործում: Երիտասարդ սերնդի գլխավոր նպատակն է թույլ չտալ, որպեսզի մեր պապերի հաղթանակը որևիցե մեկը փորձի իրենով անել»:

Հանդիպման ավարտին ներկաները պայմանավորվեցին, որ նման հանդիպմուները հաճախակի են լինելու և երիտասարդ սերունդ- վետերաններ կապը լինելու է ամուր:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը հիմնադրվել է 2016 թվականին: Ինչպես հռչակել է կուսակցությունը, իրենց գլխավոր նպատակն է պայքարել Հայաստանում սոցիալական անարդարության մթնոլորտի վերացման, հուն ժողովրդի բարեկեցիկ կյանքի: «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը գործում է 2017 թվականից:
 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ