Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Երիտասարդական 5️-րդ գիտաժողով՝ նվիրված Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին

am en ru
eritasardakan-5-rd-gitajoxov-nvirvac-matenadarani-himnadrman-60-amyakin

«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2019 թ. նոյեմբերի 2️8️-3️0️-ը կազմակերպում է երիտասարդական 5️-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին:

 

Զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝

 

- ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,

- աղբյուրագիտություն, պատմագիտություն,

- հայոց լեզվի պատմություն,

-հայգրականության պատմություն,

- արվեստագիտություն,

- արևելագիտություն,

- աստվածաբանություն, կրոնագիտություն:

 

Գիտաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կազմկոմիտեն սահմանել է հետևյալ ժամկետները՝

 

1. Մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը գիտաժողովի կազմկոմիտեին պետք է ներկայացնել զեկուցման հիմնադրույթները 350-400 բառի սահմաններում՝ ներառյալ զեկուցման թեման, մասնակցի անունը և ազգանունը, ինչպես նաև այն հաստատությունը, որը ներկայացնում է զեկուցողը (անկախ հետազոտողները նույնպես կարող են մասնակցել): Հիմնադրույթները պետք է արտացոլեն ներկայացվելիք զեկուցումը և ուսումնասիրության նպատակը:

Խնդրում ենք հիմնադրույթներն ուղարկել uyrm@matenadaran.am էլ. հասցեին:

 

2. Մինչև սույն թվականի հոկտեմբերի 20-ը դրական կարծիքներ ստացած հիմնադրույթների հեղինակները հնարավորություն կստանան գիտաժողովում ներկայացնելու իրենց զեկուցումները:

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ստացված հայտերի թվաքանակով պայմանավորված` գիտաժողովի կազմկոմիտեն նախապատվությունը տալու է միջնադարագիտական թեմաներին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ