«Էրջիյես-2019» զորավարժությունը՝ Թուրքիայում

am
erjiyes-2019-zoravarjoutyoune-tourqiayoum

Մայիսի 22-ի լույս 23-ի գիշերը Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) նահանգում սկսվել է «Էրջիյես-2019» դեսանտային զորավարժությունը:

Զորավարժությունն անցկացվում է նույն նահանգում տեղակայված Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի կոմանդոսների 1-ին բրիգադի համակարգմամբ: Հաղորդվում է, որ զորավարժությանը մասնակցում են ստորաբաժանումներ Ադրբեջանից, Վրաստանից, Պակիստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Ռումինիայից ու Կատարից:

Ընդհանուր առմամբ զորավարժությանը մասնակցում են 895 զինվորականներ, որոնցից 99-ը՝ այլ երկրներից: Զորավարժության ժամանակ օգտագործվել է 67 զինվորական մեքենա, տարբեր տրամաչափերի ու տեսակների 354 զենք, 7 փոխադրող ինքնաթիռ, 2 հարձակողական ուղղաթիռ, 6 բազմանպատակ ուղղաթիռ և 2 բեռնափոխադրող ուղղաթիռ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ