Երկարաժամկետ որակազրկում և տուգանք․ ԿՈՆՄԵԲՈԼ-ը պատժել է Մեսսիին

am en
erkarajamket-orakazrkoum-e-touganq-konmebol-e-patjel-e-messiin

Հարավամերիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (ԿՈՆՄԵԲՈԼ) որոշում է կայացրել 3 ամսով որակազրկել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին։ Այս մասին գրում է AS-ը։

Որակազրկումը գործելու է որոշումը հրապարակելու պահից։ Այսպիսով, մինչև նոյեմբեր Մեսսին չի կարողանա օգնել ազգային ընտրանուն ո՛չ պաշտոնական, ո՛չ էլ ընկերական խաղերի ժամանակ։

32-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Չիլիի, Մեքսիկաjի, Գերմանիայի հավաքականների հետ ընկերական խաղերը, ինչպես նաև 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկը։ Բացի այդ, Մեսսին 50 հազար դոլար տուգանք է վճարելու։

Ֆուտբոլիստն այս որոշումը 7 օրվա ընթացքում բողոքարկելու իրավունք ունի։

Հիշեցնենք, որ Ամերիկայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի՝ Բրազիլիայի հետ խաղից (0-2) հետո Մեսսին քննադատել էր մրցավարների աշխատանքը, իսկ մրցաշարն անվանել կոռումպացված։ Ավելի ուշ Մեսսին չի մասնակցել բրոնզե մեդալի պարգևատրման արարողությանը։

Ի սկզբանե ֆուտբոլիստին տուգանել էին 1,5 հազար դոլարով և որակազրկել էին 1 խաղով։

armsport.am

Լրահոս

Նմանատիպ նորություններ