Դավիթ Վանյան <<Մենք ձեզ հող չենք տա>>

Մենք ձեզ հող չենք տա, Այստեղ վերքեր կան, Այստեղ ոտքեր են ականով հատվել, Այստեղ ոգեղեն մեր զավակների Սուրբ հոգիներն են երկնքին փարվել։

Опубликовано Ծաղկի շուրթերից Воскресенье, 29 июля 2018 г.

Երկրաշարժի 30-րդ տարելիցը ՌԱԿ Շիրակի մարզային կառույցը նշեց գրքի հրատարակությամբ

am en es
erkrasarji-30-rd-tarelice-rak-siraki-marzayin-karouyce-nsec-grqi-hratarakoutyamb

88-ի կործանարար երկրաշարժից առավելապես տուժեց Գյումրի քաղաքը: ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի հոգու պարտքն էր անդրադառնալ աղետի 30-րդ տարելիցին մնայուն, հիշվող ձեռնարկով, որը և եղավ գյումրեցի գրականագետ, բանաստեղծ Սերգեյ Կուրազյանի «Անթեղված տագնապներ և հույսի կոչնակներ» գրքի հրատարակությունը:

Նախաձեռնությանը կյանքի կոչվեց ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ ընկեր Վարդան Նազիրյանի շնորիվ, ով ստանձնեց գրքի հրատարակման հովանավորությունը և շնորհանդեսի կազմակերպումը:

Շնորհանդեսը կայացավ 2018թ. դեկտեմբերի 28-ին ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակում: Զոհերի հիշատակը հավերժացնելու, հեղինակին շնորհավորելու էին եկել ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի և «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի անդամները, համակիրները, մարզի գրողներն ու բանաստեղծները, ՇՊՀ դասախոսները, դպրոցների ուսուցիչներ, գրադարավարներ, հեղինակի հարազատները, ասել է թե՝ մարզի գրքասեր հասարակայնությունը:

Տերունական աղոթքով միջոցառումը սկսեց ՀԱԵ Շիրակի թեմի Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Գալստյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին երկրաշարժի 25000-ից ավել անմեղ զոհերի հիշատակը, որոնց մեջ էին նաև հեղինակի պատանի որդին և քույրը:

«Ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց» հայտնի խոսքերով միջոցառումը շարունակեց ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Հովիկ Կարապետյանը: Նա նշեց, որ տասնամյակներ էլ անցնեն, գյումրեցիների ցավը բոլորի սրտում կմնա «անթեղված», ինչպես գրել է Կուրազյանը, բայց և այնպես գյումրեցին տոկաց, իր մեջ ուժ գտավ մեջքը շտկելու: Բանախոսն իր, մարզային կառույցի, հեղինակի և գրասեր հասարակության կողմից երախտագիտության խոսք հղեց գրքի հովանավոր ընկեր Վարդան Նազիրյանին, ում շնորհիվ գիրքը, որպես մնայուն արժեք, սերունդներին կփոխանցի և՛ անթեղված ցավի, և՛ հույսի կոչնակների խորհուրդը:

Գիրքը հանգամանորեն ներկայացրեց խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, հեղինակի ստեղծագործական ուղու մշտական հետևորդ Մարիետա Խաչատրյանը:

Շնորհանդեսի ընթացքում հատվածներ ներկայացվեցին Սերգեյ Կուրազյան բանաստեղծի մասին տարիներ առաջ նկարահանվեած ֆիլմից, այնուհետև շնորհավորական ելույթներով հանդես եկան հեղինակի գրչակից ընկերները՝ ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքի նախագահ Անդրանիկ Կարապետյանը, Շիրակ թերթի խմբագիր Սամվել Մարգարյանը, Յուրիկ Մխիթարյանը, ՌԱԿ անդամներ, բանաստեղծ Արա Արթյանը և արձակագիր Շնորհիկ Շահինյանը, գրքի նկարիչ-ձևավորող Աշոտ Միքայելյանը, ՇՊՀ-ի դասախոսներ Հայկ Հարոյանը, Վարդան Մեյքոնյանը, Կարապետ Եղոյանը, որը երգ է գրել Սերգեյ Կուրազյանի խոսքերով, 20-րդ դպրոցի տնօրեն Գրիգոր Հարությունյանը, ուսուցիչներ Կարինե Պետոյանը, Նարինե Կարախանյանը:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ հեղինակը, ով երախտիքի խոսք ուղղեց ՌԱԿ-ին, գրքի հովանավորին, «Դպիր» հրատարակչության խմբագրակազմին և ներկաներին:

Այնուհետև կատարվեց գինեձոն, որի ընթացքում քահանայի աղոթքով, ներկաների նախատոնական շնորհավորանքներով և բարեմաղթանքներով հրաժեշտ տվեցին 2018-ին:

Միջոցառումը գեղեցիկ կատարումներով զարդարեցին թավջութակահար, «Փանոս Թերլեմեզյան» ակումբի անդամ Միքայել Պետրոսյանը և 1-ին արվեստի դպրոցի սան, դուդուկահար Մարտին Մոսոյանը:

 

 

 

ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան » երիտասարդական ակումբի անդամ, ՇՊՀ անգլերեն-հայերեն թարգմանչական բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի

 

Նունե Գալոյան

 

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ