Երուսաղեմի հայկական խեցեղենը պետք է ներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում. The Jerusalem Post

am en es ru
erousaxemi-haykakan-xecexene-petq-e-nerarvi-younesko-i-oc-nyoutakan-msakoutayin-jarangoutyan-cankoum-the-jerusalem-post

Իսրայելական The Jerusalem Post պարբերականը ներկայացրել է հրեական պետությանը բնորոշ այն երևույթները, որոնք կարելի է ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Ըստ պարբերականի հոդվածագրի՝ գլոբալ հակասեմիտիզմի և տարածաշրջանային աշխարհաքաղաքական ռիսկերի ու սպառնալիքների առկայության պարագայում շատ կարևոր է ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում պահպանել Իսրայելի մշակութային ժառանգությունը:

Ըստ այդմ, հոդվածագիրը ներկայացնում է Իսրայելի մշակույթի ու արվեստի 6 ուղղություններն ու ճյուղերը, որոնք հարկավոր է ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Ուշագրավ է, որ դրանց շարքում ներառված են հայկական բրուտագործությունն ու խեցեգործությունը:

Երուսաղեմի հայկական բրուտագործությունը ներկայացնելիս նշվում է, որ դեռևս 1922 թ.-ից Սուրբ քաղաքում տարածված էր հայկական ձեռագործ խեցեղենը: Երուսաղեմի հին քաղաքում ժամանակակից կավե սպասքի հետ մեկտեղ կիրառվում էին հայկական ավանդական ձեռագործ աշխատանքները: Երուսաղեմի այցեքարտն էր դարձել բուսական և կենդանական թեմատիկայով, կապույտ եզրագծերով զարդարված հայկական խեցեղենը:

Հոդվածում նշվում է, որ ի դեմս հայ համայնքի, Իսրայելի մշակութային բազմազանությունը պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկի մի մասը դառնա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ